Լրահոս
Աշխարհ
14:48
16.04.19
205

Թուրքիան հպարտ է իր պատմությունով. Մեվլութ Չավուշօղլու

Img default alt hy

 

Մեկ ու կես միլիոն հայ է սպանվել: Ցեղասպանություն չէ, պնդում է Մեվլութ Չավուշօղլուն: Մեկ միլիոն հույն է սպանվել: Ցեղասպանություն չէ, կարծում է Մեվլութ Չավուշօղլուն: Ջիհադիստները գրավել են Բյուզանդական Կայսրությունն ու Արեւմտյան Եվրոպան, հրեաներն ու քրիստոնյաները ենթարկվել են Իսլամին, ստիպված վճարել են հատուկ հարկեր, խտրականության եւ վիրավորանքի ենթարկվել: Մեվլութ Չավուշօղլուն վստահ է, որ իր ելույթը լսողները պատմությունից անտեղյակ են: Եւ նա ճիշտ է:

Ամերիկացի գրող, լրագրող եւ բլոգեր Ռոբերտ Սպենսերը անդրադարձել է Չավուշօղլուի ելույթին՝ կապված ցեղասպանությունների հետ:

«Թուրքերը հպարտ են իրենց պատմությունով, քանի որ նրանք երբեք ցեղասպանություն չեն գործել եւ երբեք մասնակցություն չեն ունեցել որեւէ բռնապետական արարքներին», հայտարարել է Չավուշօղլուն եւ հավելել՝ «Թուրքիայի կառավարությունը լուռ չի մնա այն բոլոր երկրների ելույթներին, որոնք փորձում են Թուրքիային դասեր տալ», ասել է նա՝ Ֆրանսիայի եւ Իտալիայի՝ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման առիթով՝ Կենտրոնական Անատոլիայի Կոնյա նահանգի Սելջուկյան համալսարանում՝ ապրիլի 15-ին:

 «Թուրքիան երբեք պատմության դասեր չի ընդունի այն երկրներից, որոնք մոռացել են սեփական երկրների պատմությունը ու առանց զլանալու՝ Թուրքիային են դասեր տալիս», ասել է Չավուշօղլուն՝ անուղղակի վիճելով ֆրանսիացի խորհրդականի հետ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

 «Ֆրանսիան վերջին երկիրն է, որ պետք է Թուրքիային պատմության դասեր տա», ասել է Չավուշօղլուն եւ հավելել «Ֆրանսիան պետք է իր պատմության մութ էջերի մասին մտածի, օրինակ Ռուանդայի եւ Ալժիրի», ասել է նա: