Լրահոս
Աշխարհ
17:43
24.04.19
121

Թրամփը չի խախտել ավանդույթը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետեւել է իր նախկին գործընկերների օրինակին եւ կրկին չի արտասանել «Ցեղասպանություն» եզրույթը, փոխարենը ասել է.

«Այսօր մենք հիշատակում ենք «Մեծ Եղեռնը» եւ հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի առաջին մեծ ջարդերի զոհերին: 1915 թվականի սկզբին 1,5 միլիոն հայ սպանվեց ու արտաքսվեց: Այսօր մենք միանում ենք  Ամերիկայի ու աշխարհի հայ համայնքներին ու սգում կորցրած կյանքերի համար», ասել է Թրամփը: