Լրահոս
Հասարակական
23:06
25.04.19
168

Թաքնված WI FI բանտերում. «Արմավիր» ՔԿՀ-ի պետը ազատման դիմում է գրել

Արմավիրի քրեակատարողականի պետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: 2 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քրեակատարողականներից մեկի դատապարտյալները բաց պատուհանների միջոցով միմյանց իրեր փոխանցում: ԱԱԾ-ն այդ բանտի որոշ խցերում ներկառուցված թաքստոցներ էր հայտնաբերել, wi-fi սարքեր, այլ տեխնիկա: Անվտանգության ծառայությունը նաեւ բացահայտել էր, որ կալանավորներից մեկը խարդախությամբ ուրիշի գույք է հափշտակել: Արդարադատության նախարարը հաստատում է, ԱԱԾ-ի խուզարկությունը Արմավիր ՔԿՀ-ում է եղել, բայց դեռ պետք է պարզեն, թե արդյո՞ք ԱԱԾ-ն օպերատիվ նկարահանման ու խուզարկության թույլտվություն ունեցել է: Արտակ Զեյնալյանը խոստացել է հրապարակել, թե իրականում ինչ են հայտնաբերել խցերում ու թաքստոցներում: