Լրահոս
Քաղաքական
12:22
26.05.26
281

Սրանց լկտիության պատասխանը պետք է տալ հունիսի 7-ին. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Սրանց լկտիության պատասխանը պետք է տալ հունիսի 7-ին։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ ջան, հլը մի պահ սրան լսեք։

Սա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։ Սա այն անձնավորությունն է, որը պետք է պաշտպանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը միջազգային ատյաններում և ամբողջ աշխարհում։ Ու տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին։ Լսի՛ր, Արարա՛տ, կամ՝ ըստ Նիկոլի՝ Արագա՛ծ, դու ամոթ, բարոյականություն, պատասխանատվություն, գոնե մի գրամ ունե՞ս։ Այսինքն՝ ձեր գործունեության, անձամբ նաև քո գործունեության արդյունքում այսօր այդ մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում։ Դրանք ոչ ահաբեկիչ են, ոչ էլ հանցագործներ, նրանք դատվում են բացառապես նրա համար, քանի որ հայ են։ Նրանց դատելով՝ այսօր Ադրբեջանը դատում է առհասարակ հայ ժողովրդին։ Ու դու ինչպե՞ս ես արտահայտվում, ի՞նչ է նշանակում «ծընգլ արիք»։

Ժողովուրդ ջան, սրանք են Հայաստան ներկայացնողները այսօր։ Սրանք գործելու սրտիկներ են ուղարկում, տեսեք՝ այդ սրտիկների հետևում ի՞նչ է թաքնված՝ խորը ատելություն։ Սրանք առհասարակ խնդիր ունեն կենդանի մնացած, ողջ մնացած հայ մարդու հետ։ Նիկոլ Փաշինյանը ռուփրը վերցնում, ընկնում է Արցախահայերի հետևից, թե ինչո՞ւ չեք զոհվել։ Դա Հայաստանի Հանրապետության այսպես կոչված վարչապետն է, պաշտպանության նախարարը հոխորտում է մարդկանց վրա, որ ինչո՞ւ եք ողջ, ինչո՞ւ չեք զոհվել։ Արտգործնախարարը՝ տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին։

Էս են սրանք։ Սրանք խնդիր ունեն, նորից եմ կրկնում, կենդանի մնացած հայ մարդու հետ, հայկական ինքնության հետ։ Ու ատում են պարզապես մարդկանց, ու այս ատելության, այս լկտիության, այս պահվածքի պատասխանը ժողովուրդ, հունիսի 7-ին պետք է տալ սրանց։ Ու ես վստահ եմ, որ տալու ենք, ու տալու ենք միասին, ու այս խարանի, ամոթի, այս լկտիության էջը վերջնականապես փակենք ու պարտավոր ենք դա անել։ Սրանց հանդուրժել պարզապես հնարավոր չի»։

Ավելին՝ տեսանյութում։