Լրահոս
Աշխարհ
14:40
24.04.19
165

Սպանդի «դաշտեր»

Img default alt hy

Անցած 150  տարիների ընթացքում միլիոնավոր մարդիկ են մահացել, տեղահանվել, առեւանգվել ու կողոպտվել՝ Ցեղասպանությունների պատճառով:

 

Հայոց Ցեղասպանություն

 

Հիտլերը չէր վախենում Հոլոքոստի իրագործումից: Ինչու՞: Նա վստահ էր, որ աշխարհը նրան չի քննադատի: «Այսօր ո՞վ է հիշում Հայոց Ցեղասպանությունը», ասել է նա՝ Լեհաստանի դեմ արշավելուց առաջ:

1915 թվականին մոտ 2 միլիոն հայ է ապրել Օսմանյան Կայսրությունում: Իսկ Առաջին Համաշխարհայինի ժամանակ 1,5 միլիոնը՝ սպանվեց, աքսորվեց ու թալանվեց:

Էթնիկական բնաջնջման են ենթարկվել նաեւ Ասորիները, Պոնտացի ու Անատոլիայի Հույները, ովքեր նույնպես ապրում էին Օսմանյան Կայսրությունում:

Անկախ համաշխարհային ճնշման՝ Թուրքիան մինչ օրս չի առերեսվում ու չի ընդունում սեփական պատմության արյունոտ էջերը, պնդելով, որ որեւէ նախապես պլանավորված սպանդ տեղի չի ունեցել:

 

Հոլոքոստ

 

1933 թվականին իշխանության գալուց  հետո, Գերմանիայի Նացիստական կուսակցությունը ստեղծեց մեծ ռազմավարական ծրագիր՝ սպանդի, Ցեղասպանության ու Գերմանիյի էթնիկ զտման: Հիտլերը այդ ծրագիրը անվանեց «Վերջնական լուծում»:

6 միլիոն մարդ՝ հրեաներ, քաղաքական եւ կրոնական առաջնորդներ սպանվեցին:

 

Կամբոջա

 

Երբ 1975 թվականին «Խմեր Ռուժ»-ը իշխանության եկավ Կամբոջայում, սկսվեց քաղաքական այլախոհների «վերակրթման» քարոզարշավ:

Այն քաղաքացիները՝ բժիշկները, ուսուցիչներն ու ուսանողները, ում  կասկածում էին այդ «կրթությունը» ստանալու մեջ, դատապարտում էին տանջանքի՝ «Տուոլ Սլենգ» բանտում:

Իշխանության գալուց 4 տարի անց 1,7-2 միլիոն կամբոջացի էր սպանվել «Խմեր Ռուժ»-ի «Սպանդի Դաշտեր»-ում:

  

Ռուանդա

 

1990 թվականին սկսվեց Ռուանդայի քաղաքացիական պատերազմը: Իրար դեմ դուրս եկան Տութսի՝ փոքրամասնություն եւ Հութու՝ մեծամասնություն կազմող ցեղերը:

1994 թվականին Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Խաբիարիման սպանվեց, երբ շարժական զենիթա-հրթիռային համակարգի կողմից ոչնչացվեց ինքնաթիռը:

Խաբիարիմանիի սպանությունից անմիջապես հետո, նախագահական գվարդիայի անդամները սկսում են սպանել մարդկանց՝ օդանավակայանի շրջանում։  Վարչապետ Ագաթա Ուվիլինգիյմանան սպանվեց հաջորդ օրը: 100 օր տեւած սպանդի արդյունքում մահացել է 500.000-ից 1.000.000 մարդ։ 100.000-ից ավելի երեխա որբացել ու առեւանգվել է:

 

 Բոսնիա

 

1991 թվականի սկիզբ: Յուգասլավիան սկսեց էթնիկ բաժանարար գծեր դնել:

 Երբ Բոսնիայի ու Հերցեգովինայի Հանրապետությունը անկախություն հռչակեց՝ 1992 թվականին, այդ տարածքը դարձավ կռվի թատերաբեմը:

 Սերբերը թիրախ դարձրեցին Բոսնիացիներին ու Խորվատներին: Բոսնիայի պատերազմը 100.000 մարդու կյանք է խլել:

 

Դարֆուր

 

Մեկ տասնամյակ առաջ Սուդանի կառավարությունը Ցեղասպանություն իրագործեց Դարֆուրի քաղաքացիների հանդեպ՝ սպանելով 300.000 մարդու եւ տեղահանելով 2 միլիոնին: