Լրահոս
Աշխարհ
11:21
23.04.19
158

Շրի Լանկայում սգո օր է

Img default alt hy

Շրի Լանկայում այսօր սգո օր է: Սուրբ Հարության տոնին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով մահացածների թիվը հասել է 310-ի: Այսօր նաեւ տեղի է ունենում մեծաքանակ հուղարկավորման արարողություններ: Կաթողիկ եկեղեցու քահանա՝ հայր Իվանը իր սրտի ցավն է արտահայտել եւ ասել, որ «նման մեծաքանակ թաղման արարողություն երբեք չի տեսել»:

Ահաբեկչության առիթով արդեն ձերբակալվել է 40 մարդ: Ավստրալիայի ոստիկանությունը միացել է հետախուզական աշխատանքներին: Իսկ Չինաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ մարդաշատ վայրերից, տեղեկացնում է CNN-ը: