Լրահոս
Հասարակական
21:49
27.05.26
161

Շղթայական ավտովթար Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել է 5 ավտոմեքենա

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված։