Լրահոս
Իրավական
23:24
22.04.19
153

Սանասարյանի գործը. հեղափախականների «երկու ճամբար»


Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել նախաքննական մարմնի որոշումը: Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Սանասարյանի լիազորությունները այս պահին վարչապետի որոշմամբ դադարեցված են: Սանասարյանի փաստաբանները դատախազությունից պահանջում են նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։ Սանասարյանը իր դեմ ԱԱԾ-ի բացած գործը համարել էր շինծու: Իսկ նրա հեղափոխական ընկերները՝ Նիկոլ Փաշինյանից սկսած՝ այս գործի մասին զգուշավոր, նույնաբովանդակ հայտարարություններ են անում՝ ասելով, թե Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է: