Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:27
05.11.19
82

Ռուսական զենք՝ Բաքվին եւ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու փաստը չի կարող ստիպել Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ ինչպես նախորդ իշխանությունը, իրենք էլ երկրի ղեկավարի մակարդակով խոսում են հակառակորդին զենք տրամադրելու մտահոգությունների մասին ու միշտ ստանում նույն պատասխանը. «Հայաստանին էլ Ռուսաստանը զենք է վաճառում ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»: