Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:30
26.05.26
376

Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով մոլորակը զերծ է պահել պատերազմից․ Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Սիրիայում ռազմաքաղաքական աջակցությամբ, մոլորակը զերծ է պահել պատերազմից։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր երկիրը բոլոր միջոցներով՝ քաղաքական, դիվանագիտական, ինտեգրացիոն միավորումների ստեղծմամբ, Միավորված ազգերի կազմակերպությանը, նրա Կանոնադրությանն ու սկզբունքներին աջակցությամբ, այդ թվում՝ Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակին ակտիվ աջակցությամբ, մոլորակը պահել է խաղաղության դիրքերում»,- ասել է նա Անվտանգության հարցերով I միջազգային ֆորումի շրջանակում։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը շատ լավ է հասկացել իրականությունը, և միևնույն ժամանակ հիշեցրել է 2007 թվականին Մյունխենի համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը։ «Սա պարզապես մարգարեական հայտարարություն չէր, ելույթն անալիտիկ էր։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ միջազգային հանրությանը, կոլեկտիվ արևմտյան փոքրամասնությանը իրական, կառուցողական, արդյունավետ՝ այդ թվում իրենց համար, երկխոսության հրավիրելու փորձեր ձեռնարկվել են բազմիցս»,- նշել է Զախարովան։

Պուտինը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ է ունեցել 2007 թվականի փետրվարի 10-ին։ Իր ելույթում նա, մասնավորապես, մատնանշել է միաբևեռ աշխարհի կառուցման, ՆԱՏՕ-ի ընդլայնման և արևմտյան երկրների կողմից ուժի անվերահսկելի կիրառման վտանգավոր հետևանքները։