Լրահոս
Միջազգային
11:16
26.05.26
326

Ռուբիոն հայտարարել է QUAD-ի նոր նախաձեռնության մասին

Img default alt hy

Քառակողմ անվտանգության և զարգացման երկխոսությունը (QUAD), որը միավորում է Հնդկաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ն և Ճապոնիան, համաձայնեցրել է կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի վերաբերյալ շրջանակային ծրագրի ընդունումը։ Այս մասին «Քառյակի» արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք հայտարարում ենք «QUAD-ի շրջանակային ծրագիրը կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների մասին» ընդունելու մասին», - ասել է նա։

Ինչպես պարզաբանել է Ռուբիոն, այս ծրագիրը ուղենիշ կդառնա չորս երկրներից յուրաքանչյուրի համար՝ «թույլ տալով կիրառել տնտեսական քաղաքականության գործիքներ և համակարգել ներդրումները՝ կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի մատակարարման շղթաներն ամրապնդելու նպատակով»։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է, ի թիվս այլոց, արդյունահանման, վերամշակման և ուտիլիզացման (վերամշակման/ոչնչացման) ոլորտներին։