Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:02
29.07.21
85

Ռազմագերիների վերադարձի գինը բարձրանում է

«Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը, Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է»: Ասել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, հիշեցրել, որ գերի ընկած զինվորներին, ըստ կոնվենցիայի, պետք է գերու կարգավիճակ տրվի և ռազմական գործողությունների ավարտից հետո վերադարձվի:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր եւս 13 գերու սահմանի ապօրիին խախտման ու ահաբեկչության շինծու մեղադրանքով 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Նրանք պատիժն ընդհանուր ռեժիմի բանտում են կրելու: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմանի լարվածության եւ գերիների պատժաչափի մեջ ուղիղ կապ է տեսնում: Որքան լարված է իրավիճակը սահմանին, այնքան խիստ է պատիժը: