Լրահոս
Իրավական
22:41
16.04.19
165

Քոչարյանն ընդդեմ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվեց

Պաշտոնյաններին կաշառելու հայտարարություններով հայտնի Սիլվա Համբարձումյանին դատարան հրավիրելու համար մոտ կես տարի կպահանջվի: Ինչպես հիշում եք՝ բիզնես լեդիի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն Քոչարյանի դեմ քրեական գործ էր հարուցել: Առաջին ատյանի դատարանը՝ մերժել էր գործի քննությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Երկրորդ նախագահին զրպարտելու համար նրա փաստաբանը դատի էր տվել Համբարձումյանին: Այսօր դատարանը որոշել է 5 ամսով հետաձգել հայցի քննությունը: