-
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26
Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում
«Hetq.am»-ը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։
Հիմնական բացահայտումները՝
66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։
Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։
ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։
ԲԿ-ն վնասով է աշխատել։
2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։
66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայմանագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։
«Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։
«Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։
«Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորումը ձեռք բերելու մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն արդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։
30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել
Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է «Նորք Մարաշ» ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր)։
Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։
Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինանսական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։
Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։
Պետական վերահսկողական ծառայությունը համարել է, որ երբ մատակարարը չի ներկայացրել երաշխիքային նամակը, ԲԿ-ն պետք է միակողմանի լուծեր պայմանագիրը։ Բացի այդ, մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ից պետք է գանձեր պայմանագրի ապահովման գումարը՝ 2.75 միլիոն դրամ, որակավորման ապահովման գումարը՝ 27.5 միլիոն դրամ և հաշվարկեր ու գանձեր 137 հազար դրամ տուգանք։ Ավելին, բժշկական կենտրոնը մատակարարին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակ» ներառելու նպատակով պետք է դիմեր Ֆինանսների նախարարություն, ինչը նույնպես չի կատարել»։
-
20:00
25.07.26
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
Կարդալ ավելին
-
19:15
25.07.26
Անսպասելի որոշումներ. կալանքից ազատված Դավիթ Ղազինյանը խոստանում է առանց քաղբանտարկյալների Հայաստան
Կարդալ ավելին
-
14:15
25.07.26
«Մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
Կարդալ ավելին
-
11:35
25.07.26
Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան
Կարդալ ավելին