Լրահոս
Աշխարհ
15:41
24.04.19
146

Քնեսեթում կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը

Img default alt hy

 
Այսօր իրավապաշտպանները կոչ են արել Իսրայելին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, տեղեկացնում է Jerusalem Post-ը: Քնեսեթի «Սպիտակ ու Կապույտ» կուսակցության ղեկավար Յարիդ Լափիդը ասել է. «Ժամանակը եկել է, որպեսզի Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ դադարեցնի Թուրքական ճնշմանը ենթարկվելուն», ասել է Լափիդը եւ հավելել՝ «Մենք բարոյական եւ պատմական պատասխանատվություն ունենք հիշելու Ցեղասպանությունը եւ աջակցելու «Այլեւս երբեք» կարգախոսին: Սա ճիշտ քայլ է յուրաքանչյուր երկրի համար»:

Լափիդը լիահույս է, որ կոալիցիան կաջակցի իր կուսակցությանը: