Լրահոս
Հասարակական
22:12
27.04.19
173

Քաղաքացին նորից փողոցում է, խորովածն էլ շատ լավ բան է

Այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը: Կառավարության այս որոշումը քննադատվեց եւ քաղաքացիների, եւ քաղաքական գործիչների կողմից: Բայց այն իրողություն է եւ արժե 124 մլն. դրամ: Այսօր Նիկոլ Փաշինյանը սովորականից երկու ժամ ավել է քնել: Արթնանալուց հետո՝ ֆեյսբուքում շնորհավորել է հայաստանցիներին: Իսկ րոպեներ անց արդեն դուրս եկել փողոց: Քաղաքի կենտրոնում հետեւել է, որ խորովածը լավ եփվի ու շատ կարճ պատասխանել լրագրողների հարցերին: Ասել է՝ 40 մլրդ-ով բյուջեն գերակատարող քաղաքացին իրավունք ունի 100 մլն. ծախսել տոնի համար: