Լրահոս
Քաղաքական
17:39
21.06.19
121

Պետությունը puzzle է ոմանց ձեռքին. Լիլիթ Գալստյան

Img default alt hy

Վահե Գրիգորյանի ինքնահռչակման իրավական գնահատականը իրավաբան, սահմանադրագետները կտան։ 

Թեև համոզված եմ, որ երևույթը նույնքան և ավելի շատ քաղաքական գնահատականի կարիք ունի։ 
Ինձ նույնքան և առավել անհասկանալի կամ տարակուսելի է իրողության էթիկական, պարզ մարդկային, բարոյական կողմը։

Երդմնակալության արարողություն-օրակարգից շեղվել, ցատկել մի ուրիշ հարթակ ու վերջնագրի պես ինքնահռչակվել՝ ՍԴ նախագահ։ Այսպիսի պահվածքը, աննախանձելի ինքնավստահությունը «որակներ» է պահանջում․․․

Ես էլ միամտաբար կարծում էի, թե ներքին զսպվածության, հավասարակշռության, օրենքի տառին հավատարմության մասին հաստատումները, իրավագիտակցությունն ու իրավունքի պաշտպանությունն անսակարկելի չափանիշներ են, Սահմանադրական Դատարանի անդամի պարտադիր որակներ։

ԱԺ ՔՊ-ական մի խիստ զուսպ փաստաբան-քաղաքական գործիչ էլ շտապել է ՍԴ գործող նախագահին հորդորել աշխատանքի չգնալ վաղը։

Արդյոք դուք գիտակցու՞մ եք, որ երկրի համար ողնաշարային նշանակության տարածքի հետ գործ ունենք․ այդ տարածքի անունը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ է։

Արդյոք դուք գիտակցում եք` ի՞նչ է պետությունը։

Տխուր է․ հիասթափեցնող, զավեշտից անդին՝ վախեցնող․ տպավորություն է, գուցե՝ իրեղություն․ պետությունը puzzle է ոմանց ձեռքին․․․

Իսկ Վ․ Գրիգորյանը իրավունքի և օրենքի պաշտպանության գուրույի համարում ուներ․․․

 

Լիլիթ Գալստյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ