Լրահոս
Հասարակական
22:14
09.09.21
58

Պատերազմ եմ խոստանում ձեզ, հարգե՛ք ուրիշի ցավը. «գունագեղ տոնակատարության» արձագանքը

Հայաստանի քաղաքացիները նախընտրում են՝՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձի օրը պետական մակարդակով կազմակերպված այց կատարել Եռաբլուր՝ խոնարհվել զոհված տղաների շիրիմների առաջ:

Նրանք տարակուսած են, որ սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի տարելիցից 6 օր առաջ Հանրապետության հրապարակում՝ հնարավոր է տոնական միջոցառում լինի, որը Փաշինյանը գունագեղ անվանեց: Զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմ են խոստանում կառավարությանը, եթե սեպտեմբերի 21-ին՝ հրավառություն լինի հրապարակում: Նրանք սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են սկսել: Դատապարտում են «գունագեղ միջոցառումն» ու պահանջում են չեղարկել այն: