-
Հասարակական
Վիզը կոտրվա՞ծ է եղել, պարանո՞վ է խեղդվել. 6-ամյա Մարիայի մահվան առաջին վարկածները
20:0028.07.26 -
Հասարակական
Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
19:4928.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
19:1528.07.26 -
Քաղաքական
Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան
16:3028.07.26 -
Իրավական
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն
16:1528.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնալիքներով է վերսկսում Իրանի հետ բանակցությունները. Թեհրանը չի զիջում դիրքերը
15:5328.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպին
15:0228.07.26 -
Իրավական
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի
14:4728.07.26 -
Միջազգային
Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի հիմնախնդրի արագ լուծում․ Գուտերեշ
14:3128.07.26 -
Իրավական
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի մասնագիտական գործունեությանը միջամտելու փորձերը
13:4628.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել
13:3128.07.26 -
Հասարակական
ՄԻՊ ներկայացուցիչները անակնկալ այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր ու դատարանների խցեր
13:0028.07.26 -
Միջազգային
Ֆինլանդիան հանել է Ֆիննական ծոցի արևելյան հատվածի վերևում թռիչքների սահմանափակումը․ ՏԱՍՍ
12:4628.07.26 -
Իրավական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա
12:3628.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պուտինն ի՞նչ ասաց Փաշինյանին. հայ-ռուսական լարվածությունն աճում է
12:3028.07.26 -
Քաղաքական
Москва слезам не верит․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը բացահայտեց հայ-ռուսական խորը ճգնաժամը
12:1528.07.26 -
Իրավական
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
12:0028.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի հնգամսյա հարվածներից հետո Իրանը պահպանել է հրթիռային ուժերի մարտունակությունը․ ԶԼՄ
11:3428.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
11:2728.07.26 -
Միջազգային
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ
10:5828.07.26 -
Իրավական
Դատախազությունը համայնքներին է վերադարձնում ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները
10:3828.07.26 -
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26
Պարեկները երեխայի աչքի առաջ հարվածել են դատախազին, տարել բաժին, ծեծել՝ վնասելով քիթը
«Հրապարակ» թերթը գրել է. «Երեկ իշխանական կայքերը հայտնեցին, որ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել են ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան, եւ պարզվել է, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Է. Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում։ Էդգար Պետրոսյանը, ըստ լուրերի, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, դիմադրել է նրանց, ինչից հետո պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել դատախազի նկատմամբ ու նրան ուժով բերման ենթարկել։ Դատախազը ձերբակալվել է։
Սակայն որոշ ժամանակ անց դատախազ Պետրոսյանը դատախազության ջանքերով ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։
Եվ սա դուր չի եկել պարեկների «կնքահայր» Դանիել Իոաննիսյանին, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի պարտադիր արձագանքում է ու ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։
«Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը՝ որակվել «ապօրինի»: Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանն ու հիշեցրել, որ Էդգար Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է։
Գևորգ Պետրոսյանն էլ, հիշեցնենք, ամեն օր իր ձևերով հիշում ու հիշատակում է Նիկոլ Փաշինյանին, ուստի իշխանական քարոզչամիջոցների կողմից նրա դատախազ եղբորը թիրախավորելը միանգամայն տրամաբանական է։ Կարճ ժամանակ անց Իոաննիսյանի գրառմանը հետևեց դատախազության արձագանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նախ նկատել էր, որ Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում է կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ո՛չ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ, սակայն նման անպատասխանատու «փաստագրումներ» է անում։ Ապա ավելացրել․ «Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը, և շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին»։
Նկատենք, որ դատախազությունից չեն հերքել, որ դատախազ Պետրոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում։ Ասում են՝ քննություն է ընթանում, որի ընթացքում կպարզեն բոլոր հանգամանքները։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը։ Մեզ որոշ մանրամասներ պատմեցին դատախազ-պարեկներ «շփումից»։ Ասացին՝ դեպքը եղել է գիշերվա երկուսի կողմերը, ԱվանԱռինջի տարածքում։ Դատախազ Պետրոսյանն իսկապես գինովցած է եղել և մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ասացին՝ խնջույքից տուն վերադառնալիս է եղել․ ընկերոջ երեխայի կնունքին է մասնակցելիս եղել։
Խնջույքից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգացել, երբ հասել է Ավան, կանգնել է «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, որ մտնի՝ խմելու բան առնի։ Դուրս է եկել, նստել մեքենան ու թույլ է տվել երթևեկության կանոնների խախտում․ ասացին՝ հոծ գիծ խախտելով է շրջադարձ կատարել կամ նման մի բան։ Պարեկները դա նկատել են և հրահանգել, որ կանգնեցնի մեքենան։ Էդգար Պետրոսյանն ասել է՝ ինձ լավ չեմ զգում՝ առաջարկելով գալ իրենց տան մոտ, ու շարունակել է վարել մեքենան։ Ոստիկանները հետապնդել են նրան մինչև նրա տուն, որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասում։
Այստեղ արդեն, երբ կանգնել են, սկսվել է քաշքշուկ, վիճաբանություն ոստիկանների և դատախազի միջև։ Մեզ ասացին՝ պարեկները բռնի ուժ են կիրառել դատախազի նկատմամբ, հարվածներ հասցրել նրան, արցունքաբեր գազ կիրառել, ապա ուժով նստեցրել ոստիկանական մեքենան, որ տանեն բաժին։ Այդ ամենը տեղի է ունեցել Պետրոսյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխայի աչքի առաջ։
Ճանապարհին կապ են տվել, և պաշտպանության նախարարության մոտ նրանց են միացել նաև պարեկային ծառայության այլ ոստիկաններ, որոնք, միանալով դատախազին ճնշելու գործընթացին, հենց մեքենայի մեջ հարվածել են նրան, ծեծել՝ վնասելով, գուցե նաև կոտրելով Էդգար Պետրոսյանի քիթը։ Երբ տարել են բաժին, այնտեղ ևս ոստիկանների կողմից դատախազի նկատմամբ բռնություն է կիրառվել։
Այսինքն՝ թե՛ իր տան մոտ, թե՛ մեքենայի մեջ և թե՛ բաժնում նրան ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք կապտուկների տեսքով երևում են նրա մարմնի տարբեր հատվածներին։ Մեզ ասացին, որ սրա վերաբերյալ կան նաև տեսագրություններ, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հրապարակվել։ Ձերբակալումից հետո երկուստեք իրար դեմ ցուցմունք են տվել, այսինքն՝ պարեկները դատախազի դեմ են բողոք գրել, որ դիմադրել է, չի ենթարկվել իրենց օրինական պահանջին, դատախազը՝ պարեկների դեմ, որ իր նկատմամբ օրենքի խախտում են թույլ տվել, բռնություն կիրառել, որի ապացույցներն առկա են իր մարմնի վրա։
Ուստի դեռ հարց է՝ այս իրավիճակում ով ավելի մեղավոր դուրս կգա և ով կձերբակալվի ու պատասխանատվության կենթարկվի։ Դատախազությունից չնայած չեն հերքում արարքը և չեն էլ արդարացնում իրենց աշխատակցի՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, բայց պաշտպանում են նրան՝ համարելով, որ պարեկները ոչ իրավաչափ են գործել այդ իրավիճակում։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, իհարկե, օրենքի խախտում է, և դա չի կարելի արդարացնել, սակայն հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե ինչպես է նույն պարեկային ոստիկանության ղեկավար Արթուր Ումրշատյանը 2021 թ․ նոյեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում իր վարած Toyota Corolla ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին վթարի ենթարկվել՝ դուրս եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։
Ումրշատյանի հետ մեքենայում եղել էր նաև նրա կինը, որը վթարի հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց, բարեբախտաբար՝ լուրջ վնասվածք չէր ստացել։ Ումրշատյանը մեզ հետ զրույցում չէր հերքել վթարի փաստը։ Բայց ոստիկանությունն այս դեպքը ծածկադմփոց արեց, Դանիել Իոաննիսյանն էլ որևէ կերպ չանդրադարձավ սրան։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի եղբոր դեպքին այսպիսի մեծ հնչեղություն տվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
-
19:41
28.07.26
Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին. Armlur
Կարդալ ավելին
-
19:15
28.07.26
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
Կարդալ ավելին
-
16:50
28.07.26
Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր
Կարդալ ավելին
-
16:30
28.07.26
Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան
Կարդալ ավելին