Լրահոս
Հասարակական
22:55
26.05.26
1 253

«Ու՞մ վրա ես մատ թափ տալիս»․ արցախցի կինը պատասխանում է իրեն սպառնացող Տավրոս Սափեյանին․ News.am

Img default alt hy

Կինը, որին Թալինի քաղաքապետ, ՔՊ–ական Տավրոս Սափեյանը նախօրեին սպառնում էր վռնդել Հայաստանից, միայն այն պատճառով, որ վերջինը չէր ցանկանում, որ քարոզարշավ իրականացնողներն իր տուն մտնեն, 2023 թվականին ամուսնու և անչափահաս 9 երեխաների հետ Արցախից բռնի տեղահանված Արևիկ Գրիգորյանն է:

Արևիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո տպավորություն ունի, թե Սափեյանը նպատակաուղղված էր իրենց տուն գնացել իմանալով, որ տունը գնված է Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրված աջակցության միջոցով: Սափեյանը, ըստ ամենայնի, կարծում է, որ Արևիկի ընտանիքի անդամները պարտավոր են իշխող ուժին ընտրել՝ միայն որովհետև Արցախում տունը կորցնելուց ու բռնի տեղահանվալեուց հետո Հայաստանում աջակցություն են ստացել։

Արևիկ Գրիգորյանը հակադարձում էշնորհակալ են ստացած աջակցության համար, սակայն շեշտում է`ոչ թե անհատներն են օգնել իրենց, այլ պետությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։