Լրահոս
Մամուլի տեսություն
09:33
26.05.26
99

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվում է նաև «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Հրապարակ»

Արցախի ներկայացուցչության շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել Փաշինյանի համար նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։

«Ժողովուրդ»

ՔՊ կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը 2021 թ-ինհայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

«Հրապարակ»

ՔՊ աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների «քթերից է բերում»
200 հազարական դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր
անձի՝ քարոզչություն անելու, տնետուն այցելելու, ՔՊ-ի չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։

«Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի հետ: