Լրահոս
Արցախ
13:40
05.02.22
147

Որոնողա-փրկարարական աշխատանքներից մինչև մանկական պարզ ժպիտներ

Img default alt hy

Փետրվարի 4-ին ժամը 20։21-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։

Կանչի հեղինակ` փոքրիկը  շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ 

«Ինչու չէ ,սա նույնպես փրկության և մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է»։