Լրահոս
Միջազգային
23:56
26.05.26
325

Նորվեգիան հրաժարվել է Ուկրաինայից դուրս բերել իր դիվանագետներին

Img default alt hy

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը չի տարհանելու Ուկրաինայում գտնվող դիվանագիտական անձնակազմին՝ չնայած ՌԴ ԱԳՆ-ի կողմից օտարերկրացիներին տրված խորհրդին՝ հնարավորինս շուտ լքել Կիևը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է նորվեգական Dagbladet թերթը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի քարտուղար Յոհան Սևերինսենին։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ստարոբելսկի քոլեջի վրա ՈւԶՈւ-ի հարձակումը «համբերության բաժակը լցրեց», ինչի կապակցությամբ ՌԴ զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Կիևում գտնվող որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարական կետերին։ Նախարարությունը խորհուրդ էր տվել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, հնարավորինս շուտ լքել Կիևը։

Արտաքին գործերի նախարարությունը չի հետ կանչում նորվեգական անձնակազմը Ուկրաինայից», - գրում է պարբերականը։

Սևերինսենի խոսքով՝ ներկայումս մոտ 50 նորվեգացի է գտնվում Ուկրաինայում։

Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեն երեքշաբթի օրը հայտնել է ռուս դեսպանին կանչելու մասին՝ ՌԴ ԱԳՆ-ի այն խորհրդի ֆոնին, որ օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը, պետք է հնարավորինս շուտ լքեն Կիևը։

Ինչպես հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, ՌԴ զինված ուժերը մայիսի 24-ի գիշերը հատուցման զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով, Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։