Լրահոս
Երևան
15:14
20.08.21
62

Մի՛ խփեք, արա՛, մի՛ խփի կնոջը․ լարված իրավիճակ Երևանում՝ «Ֆիզգորոդոկ»-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Img default alt hy

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», այսօր՝ օգոստոսի 20–ին, քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ  միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետեւից վանկարկել են «թուրքեր»։

Խնդիրն այն է, որ այդ տարածքում բարձրահարկ շենքի շինարարություն է սկսվել,  բնակիչների պնդմամբ` ապօրինի: Սա Երևանի այն քիչ թաղամասերից է, որի պուրակի ծառերն ամբողջությամբ հատված չեն։ Շենքը կառուցելու թույտվություն ստացած ընկերությունն արդեն ծառահատումներ է սկսել: 

Սեփականատերն ու կառուցապատողը «ՌԱՏԿՈ» ընկերությունն է։ «Հետքի» տեղեկություններով, մինչեւ 2012 թվականը դրա 100% բաժնեմասի սեփականատերը օֆշորային ընկերություն է եղել: 2020 թվականին Երևանի քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան  շենքի հատակագիծը ու  նախագծման թույլտվություն  տվել։

Բնակիչները համոզված են, որ շենքը խաթարելու է  թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը: Նրանք 2 անգամ  ստորագրահավաք են արել՝ շինարարության դեմ՝ վերջին անգամ հավաքելով 500-ից ավելի ստորագրություն:

 «Խաբեությամբ այս տարածքը սեփականաշնորհել են, հիմա ուզում են 14 հարկանի շենք կառուցեն ու ապականեն ամբողջ տարածքը»,– ասում է բնակիչներից մեկը։

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում միջադեպի տեսանյութն է տեղադրել։