Լրահոս
Աշխարհ
18:31
22.04.19
134

Մեծ Բրիտանիան 2 տարի անց թագավոր կունենա

Img default alt hy

2021 թվականին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին գահը կհանձնի որդուն՝ արքայազն Չարլզին, տեղեկացնում է Express-ը: Արքայազն Չարլզը կդառնա թագուհուն փոխարինող, եւ նրան կանցնի ամբողջ իշխանությունը: Այդպիսով, թագուհին կպահպանի գահակալության ժամանակ տված իր խոստումը, որ «Ամբողջ կյանքը՝ երկար թե՝ կարճ, կնվիրաբերի իր ժողովրդին ու իր երկրին»: Թագուհին ամուր առողջություն ունի, եւ ենթադրվում է, որ նա իր մոր նման կնշի հարյուրամյակը: