Լրահոս
Աշխարհ
15:42
17.04.19
161

Մեկ միլիարդ դոլլար՝ Աստվածամոր Տաճարի համար

Img default alt hy

Փարիզի Աստվածամոր Տաճարի վերակառուցման համար արդեն հավաքվել է 1 միլիարդ ԱՄՆ դոլլար: Ներդրումներ են կատարել ինչպես ֆրանսիացի միլիարդատերեր, այնպես էլ՝ օտարազգիներ: Credit Agricole բանկը հանգանակել է 5 միլիոն ԱՄՆ դոլլար, ամերիկացի անհատ ձեռներեց Հենրի Կրավիսը՝ 10 միլլիոն, Vinci, Michelin եւ BNP Paribas ընկերությունները նույնպես ներդրումներ են կատարել, իսկ L'Oreal  ընկերությունը խոստացել է 200 միլիոն ԱՄՆ դոլլար: 

Սակայն հուշարձանների պահպանության հանձնաժողովի պատասխանատուները վստահություն են հայտնում, որ «անկախ նրանից, թե որքան ջանք կգործադրվի տաճարի վերակառուցման համար, միեւնույն է՝ անհնար կլինի նույն տեսքը ստանալ», տեղեկացնում է Daily Mail-ը: