Լրահոս
Միջազգային
16:57
26.05.26
107

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Img default alt hy

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ է կիրառել վճարային համակարգերի հետ կապված 14 կազմակերպության և չորս անձի նկատմամբ, հայտնում է բրիտանական ֆինանսների նախարարությունը։

Սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ա7» (A7) միջազգային հաշվարկների համակարգի գլխավոր տնօրենի տեղակալներ Իգոր Գորինը և Իրինա Հակոբյանը, ինչպես նաև Իսրայելի քաղաքացի Լիրան Կոենը, որը, ըստ պնդումների, կապված է «Ա7»-ի հետ, և «Indefieco» վճարային համակարգի գործադիր տնօրեն Սերգեյ Մենդելեևը։

Բացի այդ, սահմանափակումները տարածվել են ղրղզական «Եվրասիական խնայողական բանկի», ինչպես նաև Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պանամայի, Ղրղզստանի, Վրաստանի, Մարշալյան կղզիների և ԱՄԷ-ի մի շարք ընկերությունների վրա։