Լրահոս
Իրավական
21:59
02.05.19
172

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Այսօր կայացել է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը՝ բաց դռներով: ԵԿՄ-ի նախկին նախագահի եռահարկ տանը հայտնաբերված զենք-զինամթերքի տեսանյութը Մանվել Գրիգորյանի կինը շոու է համարում: Վստահեցնում է, որ զենքը ապօրինի չէ: Տան նկուղում հայտնաբերված զինվորի պահածոների մասին Նազիկ Ամիրյանը չի խոսել: Այսօր ամուսինների գործով առաջին դատական նիստն էր: Մեղադրյալ ամուսինները: Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված, իսկ նրա կինը շեշտում է՝ շոուն սարքելը հեշտ է, դատարանում ապացուցելը՝ հետո կերեւա: