Լրահոս
Միջազգային
23:23
26.05.26
275

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտեցումը խարխլում է կազմակերպության հանդեպ վստահությունը. Նեբենզյա

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի արձագանքը Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կողմից Ստարոբելսկի քոլեջին հասցված հարվածին վկայում է նրա քաղաքական ընտրողականության մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Ինչո՞ւ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սովորում կոշտ խոսել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, բայց հանկարծ թաքնվում է «մենք հասանելիություն չունենք» տիպի արտահայտությունների հետևում, երբ գործը հասնում է ռուսական տարածքին, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներին: Նման մոտեցումը ակնհայտորեն ընտրողական է քաղաքական տեսանկյունից», - ասել է Նեբենզյան լրագրողներին։

Նրա խոսքով՝ նման մոտեցումը «խարխլում է Միավորված ազգերի կազմակերպության հանդեպ վստահությունը և ցույց է տալիս, որ քաղաքացիական բնակչության պաշտպանության ունիվերսալ սկզբունքները վերածվել են քաղաքական գործիքների, որոնք օգտագործվում են նրանց դեմ, ում հակադրվում են ինքնահռչակ արևմտյան ժողովրդավարությունները։