Լրահոս
Հասարակական
16:31
27.05.26
138

Կնոպկեն Փաշինյանի մոտ ա. Լարսում ռուսներն ակնարկում են՝ հեղուկ գազ կարող է չմտնել Հայաստան

Լարսի անցակետի՝ քաղաքական խայտառակ խցանումներում փչանում է ֆուրերով հայկական արտադրանքը: Հարյուրավոր բեռնատարներ են սպասում Ռուսաստան մտնելու հերթին: Վարորդները պնդում են, որ խստացված՝ երբեմն կրկնակի փորձաքննությունների պատճառն առաջին հերթին քաղաքական է: Ռուս մաքսավորները հայ վարորդներին սարկազմով փաշինյանական սրտիկն են ցույց տալիս, երբ նրանք հարցնում են, թե ինչո՞ւ է իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխվել: