Լրահոս
Քաղաքական
14:18
26.05.26
432

Կկայանա՞ր ռազմական շքերթը, եթե չլիներ ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Մայիս 28-ի ռազմական շքերթի մասին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը մի քանի հարցադրում է հնչեցրել՝ կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը:

«-կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.

- քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.

- Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30նների օրինակով, ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.

- ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար...

- դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին#բացզրույկիցբալկոնից ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն...

Փառք Հայոց Բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։

Հավերժ հիշատակ մեր նահատակներին...»:

Ավելին՝ տեսանյութում։