Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:47
11.11.19
102

«Կենսաբանական լաբորատորիա», «Արցախի ժողովուրդ». Լավրովը՝ Երեւանում

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, որ անցած ամսվա վերջին քննադատել էր վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունը՝ ասելով, թե այն բարենպաստ չէ արգելակված քաղաքական գործընթացի համար այսօր հանդիպել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը Լավրովի հետ զրույցում էլ կրկնել է իր հայտնի միտքը, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: