Լրահոս
Իրավական
21:03
26.05.26
415

Կարմիր գծերի թանկացման գործն ավարտվեց հաղթանակով․ փաստաբան

Img default alt hy

Կարմիր գծերի թանկացման գործն ավարտվեց հաղթանակով։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարոց ուժի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունել։

Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը` հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։

Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման։

Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների (կարմիր-կապույտ գծերի) թանկացումը վիճարկվում էր «Մայր Հայաստան» շարժման և Իմ համագործակցության արդյունքում, դատարանում որպես դիմող հանդես է գալիս համանուն խմբակցությունը»։