Լրահոս
Աշխարհ
17:17
24.04.19
131

Կանադան հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին

Img default alt hy

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց Ցեղասպանության առիթով: 

«Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի Հայ համայնքներին եւ հարգանքի տուրք մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերին: Մարդկության պատմության այդ մութ էջերը երբեք չպիտի մոռացվեն:

Թեեւ մեկ դարից ավել ժամանակ է անցել, սակայն անարդարության զոհ դարձած մարդկանց հիշատակը մեզ թույլ չի տա՝ ատելությունն ու բռնությունը անտարբերության մատնել:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով, մենք հույս ունենք՝ խաղաղություն ու համընդհանուր հարգանք հաստատել աշխարհում:

Կանադայի կառավարությունը իր հարգանքի տուրքն է մատուցում այս ողբերգության զոհերին ու վերահաստատում իր նվիրումը ստեղծելու աշխարհ, որտեղ ոչ-ոք չի վախենում խտրականությունից եւ հալածանքից», ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ: