Լրահոս
Միջազգային
23:43
26.05.26
486

Իսրայելը Գազայում հարվածել է ՀԱՄԱՍ-ի մարտական թևի նոր ղեկավարին․ Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազա քաղաքում հարված է հասցրել «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպության մարտական թևի՝ մոտ մեկ շաբաթ առաջ նշանակված նոր ղեկավար Մուհամմեդ Օդեին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարձակվել է Մուհամմեդ Օդեի՝ ՀԱՄԱՍ-ի մարտական թևի նոր ղեկավարի և հոկտեմբերի 7-ի ջարդերի կազմակերպիչներից մեկի վրա», - ասել է նա։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Գերատեսչության տվյալներով՝ Օդեն «հոկտեմբերի 7-ի ջարդերի ժամանակ զբաղեցրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության պետի պաշտոնը և մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել էր Իզզեդդին ալ-Հադդադի փոխարեն, որը ոչնչացվել էր Գազայի հատվածի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակման հետևանքով մոտ երկու շաբաթ առաջ»։ «Օդեն պատասխանատու է բազմաթիվ իսրայելցի քաղաքացիների և զինվորների սպանությունների, առևանգումների և վիրավորումների համար», - նշել են գրասենյակում»։