Լրահոս
Միջազգային
14:45
26.05.26
198

Իրանը կարող է սառեցված ակտիվներից 24 մլրդ դոլար ստանալ ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում. Tasnim

Img default alt hy

Իրանական մոտ 24 միլիարդ դոլարի միջոցներ կարող են ապասառեցվել փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը կդառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է այդ գումարի կեսը ստանալ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած մասը հասանելի կդառնա հաջորդ 60 օրվա ընթացքում։