Լրահոս
Միջազգային
12:05
26.05.26
295

Իրանի ՀՕՊ-ը խոցել է ամերիկյան ԱԹՍ. ԻՀՊԿ-ն հայտարարում է օդային տարածքի խախտման մասին

Img default alt hy

ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր և F-35 կործանիչ խախտել են Իրանի օդային տարածքը, մեկ ԱԹՍ խոցվել է։ Այս մասին ասվում է Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։

«ԱՄՆ ահաբեկչական բանակը, շարունակելով իր արկածախնդիր միջամտողական գործողությունները տարածաշրջանում և ագրեսիվ պահվածքը, ներխուժել է Իրանի օդային տարածք Պարսից ծոցի շրջանում», - նշվում է Tasnim գործակալության հրապարակած փաստաթղթում։ ՀՕՊ ուժերը ստիպել են RQ-4 անօդաչուին և F-35 կործանիչին «լքել երկրի տարածքային օդային տարածքը»։ Նշվում է, որ MQ-9 մոդելի անօդաչուներից մեկը ոչնչացվել է։

ԻՀՊԿ-ում նշել են, որ Իրանն իր օրինական իրավունքն է համարում ԱՄՆ-ի կողմից զինադադարի խախտումներին ցանկացած պատասխան գործողություն ձեռնարկելը։