Լրահոս
Աշխարհ
12:13
02.05.19
227

Հռոմի Պապին ցանկանում են հերետիկոս հռչակել

Img default alt hy

Կաթողիկ քահանաների պահպանողական մի խումբ նամակ է հղել եպիսկոպոսներին՝ հորդորելով՝ Հռոմի Պապին հռչակել հերետիկոս: 

«Տարիներ ի վեր Պապի քայլերն ու ելույթներն են պատճառը, որ մենք այս կոչով ենք հանդես գալիս: Դրանց արդյունքում Վատիկանում ստեղծվել է պատմության մեջ նախադեպը չունեցող ճգնաժամ», ասվում է նամակում: 

Վատիկանի խոսնակը այս առիթով որեւէ մեկնաբանություն չի տվել: Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավել հոգեւորականներ, դրանում ներառված են սաղմոսներ եւ մեջբերումներ՝ Աստվածաշնչից, տեղեկացնում է Euronews-ը: