Լրահոս
Քաղաքական
10:03
28.05.26
362

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը․

«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։

Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն:

Մեր պետության լավագույն օրերն առջևում են:

Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»։