Լրահոս
Հասարակական
22:52
15.04.19
157

Հեղափոխության ձեռագրով՝ հեղափոխության դեմ

Այսօր նորից ասֆալտին փռված բողոք կար, բայց ոչ թե մերժիր Սերժին, այլ ՍուտՆիկոլ գրությամբ: Հիմա եթե դուրս գաք փողոց, կգտնեք մեկ տարի առաջվա շատ գրաֆիտիներ, բայց ամենաթարմ գրությունները հիմնականում հաջողվել է ծածկել սպիտակ ներկի տակ: Վարչապետ Փաշինյանն էլ նախաձեռնության համակարգողներին խորհուրդ է տվել իրեն սուտ հանելուց առաջ գույքագրել հեղափոխության ընթացքում տված խոստումները և կոնկրետ խոսել՝ ասածներից ինչը չի արել: Բայց Սուտ Նիկոլ հեշթեգը մտածողները այլ ճանապարհով կգնան: Թագավորության կեսը չէ, բայց փող կտան նրան, ով կգտնի ամենամեծ սուտը: