Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:35
24.04.19
148

Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում

Img default alt hy

Հայ-Ամերիկյան քարոզչական խմբերը վստահ են, որ այս տարի կլինի հենց այն տարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես կարտասանի «Ցեղասպանություն» բառը:

Ավելի քան 100 իրավապաշտպան՝ Սենատում ստորագրել է օրինագծի տակ, որով պետք է օրինականացվի Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ 15 երկկողմանի համախոհների խումբ, 89 իրավապաշտպան եւ 2020 թվականի նախագահի թեկնածուներ նույնպես միացել են ստորագրահավաքին: 

Թուրքիան հերքում է իրականացրած սպանդը եւ սպառնում, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կսրվեն, եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով, ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց Ցեղասպանության հիշատակման օր: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե՝ Ֆրանսիան լավ կանի՝ առերեսվի սեփական պատմությանն ու իր անմիջական դերակատարությանը՝ Ռուանդայի Ցեղասպանության մեջ, տեղեկացնում է Al-Monitor-ը: