Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:18
01.05.19
152

Հայաստանը խաղաղության կոչեր է անում, Ադրբեջանը՝ զորավարժություն

Երկուշաբթի Ադրբեջանական զինուժը 40 րոպե կրակել էր նաև Բաղանիսի ուղղությամբ: Մի քանի ժամ փակ էր մնացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Հակառակորդի ակտիվությունը Պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանում: Վերլուծաբաններին էլ մնում է ենթադրություններ անել, թե ինչու է նորից սկսեց կրակել Ադրբեջանը՝ Փաշինյան-Ալիև վերջին կառուցողական հանդիպումից հետո: Ի դեպ, Ալիևը այսօր հայտարարել է, թե՝ բանակցությունների ձևաչափը փոխելու՝ Հայաստանի ջանքերը ձախողվել են, հարցն էլ փակված է համարում: