Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:04
15.10.21
53

Հայաստանը Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ. Փաշինյան

Img default alt hy

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում Երևանն աշխատում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝  Նախիջևանի հետ երկաթուղային և ճանապարհային կապ Հայաստանի տարածքով», - ասաց Փաշինյանը: