Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:13
04.09.21
60

Հայաստան-Թուրքիա հաշտեցումը շահեկան է Ռուսաստանի համար

Մոսկվայում կարծում են, թե 44-օրյա պատերազմից հետո վերացել է հայ-թուրքական հարաբերություններում խրված սեպը՝ Արցախի հարցը, հետևաբար՝ արդեն հնարավոր է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, թե Հայաստանից ու Թուրքիայից դրական ազդակներ են ստանում: Քաղաքագետները կարծում են, որ Մոսկվան ուզում է հայ-թուրքական հարաբերությունների միջոցով կայունության հասնել տարածաշրջանում և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա ու Իրան ճանապարհ ստանալ՝ Վրաստանը շրջանցելով: