Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:38
03.09.21
71

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու ջանքերը Լավրովը համարում է «տրամաբանական». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու համար»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը:

Նրան հիշեցրել են, որ 2009-ին՝ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրման օրը, ինքը Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին 6 բառանոց հաղորդագրություն էր ուղարկել՝ «Էդվարդ, համաձայնիր արարողակարգին առանց հայտարարություններ անելու»: