Լրահոս
Քաղաքական
22:17
01.05.19
199

Հարկային արտոնությունները բյուջեն զրկում են մեծ փողերից

Լեզվի սայթաքո՞ւմ, թե ֆինանսների նախարարը շփոթել է փողի հաշվարկը: Ատոմ Ջանջուղազյանը երեկ ասել էր, թե 2018-ին 442 մլրդ դրամով պակաս հարկ է մտել բյուջե: ՊԵԿ նախագահը շտապել է խմբագրել Ջանջուղազյանի այս հայտարարությունը: Իսկ ֆինանսների նախարարությունը մեղադրել է լրագրողներին: Շփոթեցրել են Ջանջուղազյանին: 
Նախարարի այս հայտարարությունը գուցե մեծ աղմուկ չբարձրացներ, եթե ավելի վաղ մամուլում հայտնված չլինեին այն փաստատթղթերը, որոնց համաձայն 2018-ի բյուջեի թերակատարումը թաքցնելու համար ՊԵԿ-ը կեղծիքների է դիմել: