Լրահոս
Հասարակական
23:54
24.06.19
122

Հանուն և ընդդեմ ՍԴ-ի գործունեության. ակցիաներ բարձր դատարանի մոտ

Երկրի բարձրագույն դատական ատյանի շուրջ ստեղծված աբսուրդային իրավիճակը հասել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ պատրաստվում են հայտարարություն անել: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՎԵՏՕ կազմակերպությունն աբսուրդ է անվանում: Կազմակերպության անդամները շտապ հավաք են սկսել բարձր դատական ատյանի դիմաց՝ հարցնելու ՝ մի՞թե աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է շրջանցել սահմանադրությունը ու ինքնահռչակվել իր երազած պաշտոնին: