Լրահոս
Միջազգային
16:54
26.05.26
123

Համաշխարհային մեծամասնության ինքնակազմակերպումը գրգռում է Արևմուտքին․ Զախարովա

Img default alt hy

Համաշխարհային մեծամասնությունը ինքնակազմակերպվում է, ինչը գրգռվածություն է առաջացնում արևմտյան երկրների մոտ»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Անվտանգության հարցերով առաջին միջազգային ֆորումի շրջանակում։

«Համաշխարհային մեծամասնությունը ինքնակազմակերպվում է, սա վայրի գրգռվածություն է առաջացնում կոլեկտիվ Արևմուտքի մոտ։ Այս տարիների ընթացքում ի հայտ են գալիս տարածաշրջանային ձևաչափեր։ Տեսեք, դրանք ոչ միայն հայտնվել են, այլև ինստիտուցիոնալացվել են, կայացել են. Շանհայան համագործակցության կազմակերպությունը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ը, ԱՊՀ-ն»,- նշել է դիվանագետը։

ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո Անվտանգության հարցերով I միջազգային ֆորումը անցկացվում է մայիսի 26-ից 29-ը՝ Մոսկվայի մարզում։ Ֆորումի օրերին տեղի կունենան անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 14-րդ ամենամյա միջազգային հանդիպումը, վեց բազմակողմ հանդիպումներ (ԲՐԻԿՍ, ԱՊՀ, Ռուսաստան-ԱՍԵԱՆ, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա, Ռուսաստան-Սահելյան երկրներ, ճեպազրույց Աֆրիկայի երկրների համար), կլոր սեղանների, կոնֆերանսների, քննարկումների պանելների և ռազմավարական նիստերի ձևաչափով 21 միջոցառում։ Կկազմակերպվի նաև 25 ցուցահանդես։