Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
26.08.21
59

«Հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու և հիանալի առաքելության ընթացքում». Ժոնաթան Լաքոթը ներկայացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի գործող դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի 25-ի պաշտոնական հրամանագրով դեսպանի պաշտոնում նշանակվել է Անն Լույոն:

«Շնորհավորում եմ Անն Լույոյին, որը պաշտոնական հրամանագրով նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ամենայն հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու և հիանալի առաքելության ընթացքում»,- գրել է Լաքոթը