Լրահոս
Իրավական
17:57
17.04.19
151

Գլխավոր դատախազը պատասխանում է Քոչարյանի պաշտպաններին


Մարտի 1-ի գործով դատապարտվածների գործերը վերանայվելու են, դատախազությունը սկսել է գործընթացը՝ այսօր ասել է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը նաև պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերջին պնդումներից մեկին: Ըստ պաշտպանական թիմի՝ 2009-ին դատախազությունը 7 –ի գործով քրեական հետապնդումը դադարեցրել է այն հիմքով, որ 300 հոդվածը՝ 2008-ին գոյություն ունեցող նորմի համեմատ՝ վիճակը վատթարացնող նորմ է: Մի բան, որ հիմա Քոչարյանի նկատմամբ չեն ընդունում: Արթուր Դավթյանի մեկնաբանությամբ՝ նոր օրենքը որևէ կերպ խստացնող չէ: Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ և կարող է փոխվել: